Զելենսկին խոսել է բանակցությունների հնարավորության մասին. դրանք հնարավոր են միայն իր «խաղաղության բանաձեւի» հիման վրա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում Ուկրաինայի նախագահը մանրամասն խոսել է այն մասին, թե ինչպես է տեսնում պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Նրա այս խոսքերը նաև ենթատեքստ են՝ հասկանալու Ռուսաստանին խաղաղության պարտադրելու մասին արտահայտությունը նախորդ գրառումից, հայտնում է BBC-ն։
Վլադիմիր Զելենսկու հիմնական գաղափարն այն էր, որ պատերազմը կարող է ավարտվել միայն իր առաջարկած «խաղաղության բանաձեւի» հիման վրա։ Մոսկվան մերժում է այս բանաձեւը, եւ նույնիսկ Արեւմուտքում Ուկրաինային համակրող շատ մեկնաբաններ երբեմն այն համարում են մաքսիմալիստական։
«Մենք գիտենք, որ աշխարհում ոմանք ցանկանում են խոսել Պուտինի հետ։ Մենք դա գիտենք։ Հանդիպել, խոսել, զրուցել: Բայց կարո՞ղ են նրանից լսել, ինչպես է իրեն վրդովեցնում, որ մենք իրացնում ենք մեր ժողովրդին պաշտպանելու մեր իրավունքը։ Թե՞ կարող են լսել, որ նա ուզում է պատերազմն ու տեռորը շարունակել, որ ոչ ոք չմտածի, թե ինքը սխալվել է։ Սա նույնպես խելագարություն է»,- ասել է Զելենսկին (նա նաև ավելի վաղ խելագարություն էր անվանել այն, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի դեմ իր ագրեսիան ներկայացնել որպես ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող բան):
