Մոսկվան և Բաքուն կշարունակեն սերտ արտաքին քաղաքական համակարգումը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Բաքուն կշարունակեն սերտ արտաքին քաղաքական համակարգումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 23-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Մանրամասն զրույցի ընթացքում մտքերի գաղտնի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքին՝ շեշտը դնելով պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում և հարավային Լիբանանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վրա։

Միևնույն ժամանակ, հաստատվել է Մոսկվայի և Բաքվի հանձնառությունը՝ շարունակելու սերտ արտաքին քաղաքական համակարգումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Share This