Մրգասերները գնում են Կանադա՝ մանուշակագույն խնձորներ որոնելու․ բայց կա մի խնդիր

Մրգասերները հավաքվում են Կանադա՝ Սասկաչեւան, մանուշակագույն խնձորներ փնտրելու։ Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվեցին մանուշակագույն խնձորների լուսանկարներ: Բայց կա միայն մեկ խնդիր՝ լուսանկարները ստեղծվել են արհեստական ​​ինտելեկտի միջոցով:

«Սա զարմանալի է: Դա այնքան զվարճալի կլիներ: Բայց, ցավոք, սա իրական չէ»,-CTV News-ին պատմել է Ռեյչել Հոֆմեյսթերը՝ Dutch Growers-ի այգեգործուհին:

Լուսանկարը, որը տեղադրվել է Instagram-ում Unnaturalist AI-ի կողմից, պատկերում է մի քանի մանուշակագույն խնձոր, որոնք դրված են տախտակի վրա․ դրանցից մեկը կիսով չափ կտրված է՝ բացահայտելով ներսի մանուշակագույն հատվածը: Unnatirualist AI-ի գրառման մեջ մանուշակագույն խնձորները նկարագրվում են որպես Կանադայի Սասկաչեւան նահանգի բնիկներ, որտեղ նրանք ծաղկում են ցուրտ կլիմայական պայմաններում եւ ունեն «դարչնի եւ բանանի» համ:

«Մենք շատ խնձորներ ունենք Սասկաչեւանում, բայց դրանցից ոչ մեկը մանուշակագույն չէ»,-ասում է Հոֆմայստերը:

Չնայած բացահայտ կեղծիքին, գրառումը արագ տարածվեց  X-ում եւ Facebook-ում, եւ հիացած օգտատերերը սկսեցին մտածել, թե ինչ համ ունի մանուշակագույն խնձորը եւ որտեղից կարելի է այն գնել: Ոմանք նույնիսկ ուխտագնացություններ են կատարել հենց Սասկաչեւան՝ ապրանքների մատակարարների մոտ, հաղորդում է CTV-ն:

Թեեւ թվային մրգերի մշակումը կարող է անլուրջ թվալ, այն ցույց է տալիս, թե որքան արագ ապատեղեկատվությունը կարող է տարածվել արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ:

Share This