Իսրայելն ավելի քան 80 ավիահարված է հասցրել Լիբանանին (լուսանկարներ)

Իսրայելը զանգվածային ռմբակոծություններ է իրականացրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի առավոտից իրականացվել է ավելի քան 80 ավիահարված, գրում է NNA-ն։

«Առավոտյան ժամը 06:30-ից (Երևանի ժամանակով՝ 07:30-ից-խմբ.) ավելի քան 80 ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում՝ Նաբաթիե շրջանում գտնվող բնակավայրերին»,- գրում է պարբերականը։

Զանգվածային ռմբակոծության են ենթարկվել արևելյան Լիբանանի Բեքաա և Հերմել շրջանների յոթ բնակավայրեր։

Share This