Prada-ի 2025 թ-ի գարուն-ամառ հավաքածուն. անկանխատեսելիությունը՝ որպես ոգեշնչման կարեւոր աղբյուր

Միուչա Պրադան եւ Ռաֆ Սիմոնսը կարծում են, որ հարմարավետությունը եւ պայմանականությունները երբեք չպետք է վնասեն մեր անհատականությանը։ Եվ հենց այս մտքի վրա է կենտրոնացել Prada-ի 2025թ. գարուն-ամառ հավաքածուն։

прада.jpg (106 KB)

прада12.jpg (91 KB)

«Մենք ապրում ենք չափից մեծ տեղեկատվության դարաշրջանում, խորասուզված ենք կոնտենտի մշտական հոսքում»,- նշված է ցուցադրության գրառումներում։ «Ինտերնետի առաջարկած համայնապատկերի մեր անվերջ սպառումը պայմանավորված է ալգորիթմներով, հետեւողական հրահանգներով, որոնք սահմանափակում են տրամաբանության միջոցով թույլատրելին սկզբունքայնորեն անտրամաբանական աշխարհում»։

прада1.jpg (106 KB)

Զարգացնելով այս մտայնությունը՝ Սիմոնսը եւ Պրադան սահմանել են անկանխատեսելիությունը՝ որպես ոգեշնչման կարեւոր աղբյուր։

прада4.jpg (89 KB)

прада5.jpg (88 KB)

Դիզայներների ահեղ երկյակը գնացել է համադրություններին հակառակվելով։ Մտածեք արեւմտյան նոտաների մասին, ինչպիսին են զամշե բաճկոնները քրոմացված ու ծակոտիներով կիսաշրջազգեստներով, պիկանտ պորտուպեյաները՝ կոճակներով վերնաշապիկների հետ կամ փայլուն միդի զգեստները վառ դեղին, քամուց պաշտպանող բաճկոնների տակ։ Անգամ նեոնային նարնջագույն կովբոյական ճտքավոր կոշիկներն են թեմայի մեջ՝ տրիկոների եւ գորշ տաբատների համադրությամբ։

прада9э.jpg (90 KB)

Share This