Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը Թումանյանի անվան զբոսայգում էր
Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբն այսօր Թումանյանի անվան զբոսայգում էր։ հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Երաժշտասերները բացառիկ հնարավություն ունեցան վայելելու իտալացի երաժիշտների կատարումները։
Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կսպասի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգի սկիզբը՝ 20։00։
