Արքայադուստր Լեյայի խորհրդանշական ոսկե բիկինիի սկզբնական տարբերակն աճուրդում վաճառվել է 175 հազար դոլարով
1983-ի «Ջեդայի վերադարձը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Քերի Ֆիշերի կրած խորհրդանշական ոսկե բիկինիի տարբերակը Heritage Auctions աճուրդի տանն անցկացված Hollywood/Entertainment Signature միջոցառմանը վաճառվել է հսկայական 175 հազար դոլարով:
Սակարկությունները մեկնարկել են 34 հազար դոլարից, և բաց հանդերձանքն ի վերջո հինգ անգամ ավելի է վաճառվել, քանի որ հավաքորդները մրցում էին Ֆիշերի պաշտամունքային համակազմի համար:
Զգեստը նկարահանման հրապարակում փորձել և հագել է հանգուցյալ դերասանուհին, սակայն հետագայում այն փոխարինվել է ավելի հարմարավետ տարբերակով և վերջնական ֆիլմում այդպես էլ չի հայտնվել, գրում է Robb Report-ը։
Անցած շաբաթ «Աստղային պատերազմների» բազմաթիվ հուշանվերներ են աճուրդի հանվել: Y-wing կործանիչի մոդելը վաճառվել է 1,55 միլիոն դոլարով
