Աշխարհը տարեկան առնվազն 2,6 տրիլիոն դոլար է ծախսում՝ բնությունը ոչնչացնող սուբսիդիաների համար

Ըստ նոր վերլուծության՝ աշխարհը տարեկան առնվազն 2,6 տրիլիոն դոլար (2 տրիլիոն ֆունտ ստեռլինգ) է ծախսում բնության ոչնչացումը և գլոբալ տաքացումը խթանող սուբսիդիաների վրա, գրում է բրիտանական The Guardian-ը:

Earth Track-ի հետազոտությունը ցույց է տվել, որ կառավարությունները շարունակում են միլիարդավոր դոլարներ հատկացնել հարկային արտոնությունների, սուբսիդիաների և այլ ծախսերի համար, որոնք ուղղակիորեն հակասում են կենսաբազմազանության կորուստը կասեցնող՝ 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրի և 2022 թվականի Կունմինգ-Մոնրեալի համաձայնագրի նպատակներին:

Միևնույն ժամանակ, երկրներն ուղղակիորեն աջակցում են անտառահատումների, ջրի աղտոտվածության և հանածո վառելիքի  տեսակների արդյունահանմանն առնչվող գործողություններին:

Օրինակներ կարող են ծառայել պետական ​​աջակցությունը չափազանց շատ ձուկ որսացող խոշոր ձկնորսական նավերին, ինչպես նաև բենզինի, սինթետիկ պարարտանյութերի և մոնոմշակութային մշակաբույսերի արտադրության սուբսիդավորմանն ուղղված կառավարության քաղաքականությունը:

Հաշվետվությունում պարզվել է նաև, որ շրջակա միջավայրին վնասող տարեկան սուբսիդիաներն աճել են ավելի քան 800 միլիարդ դոլարով:

Այս աճը պայմանավորված էր Ուկրաինայի պատերազմով, որի հետևանքները հանգեցրել են հանածո վառելիքի սուբսիդավորման կտրուկ աճին:

Սուբսիդիաների առաջատար փորձագետ զեկույցի հեղինակներն ասում են, որ 2,6 տրիլիոն դոլարի մեծ մասը, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2,5%-ին, կարող է մարդկանց և բնությանն օգուտներ բերող քաղաքականության համար օգտագործվել:

Աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները պարտավորվել են դա անել 2022 թվականի դեկտեմբերի 15-ին անցկացված ՄԱԿ-ի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաձայնագրի շրջանակում:

Share This