Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ոյեմբերի 10-ին 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա, 400 քմ,
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 5000 քմ,
Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 6 հա, Բռնակոթ գյուղում՝ 1 հա
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ,
Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին՝ 150 հա, Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )