Կանադայի բնակիչը շահել է ազգային վիճակախաղի ջեքփոթը՝ 13,6 մլն դոլար
Կանադայում «49-ից 6» ազգային վիճակախաղի հերթական խաղարկության ժամանակ խաղարկվել է 18 մլն կանադական դոլարի չափով (13,6 մլն դոլար) ջեքփոթը, ինչի մասին կիրակի հայտնել են խաղարկությունն իրականացնող OLG ընկերության ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կազմակերպիչների համաձայն` հաղթող համարներն են եղել 12, 31, 36, 37, 46 և 49:
Հայտնի է, որ հաջողակ տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգում:
Բացի այդ, խաղարկվել է նաև 1 մլն կանադական դոլարի չափով ($760 հազ.) «մխիթարող մրցանակ», որը բաժին կհասնի երկրի արևմտյան նահանգների բնակիչներից մեկին:
«49-ից 6» վիճակախաղի կանոնների համաձայն` մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել հաղթած տոմսը, իսկ հաղթողի անունը պետք է հայտնի դառնա հասարակությանը:
«49-ից 6»-ը թողարկվել է 1982 թվականին և դարձել Կանադայի առաջին ազգային վիճակախաղը, որի ժամանակ խաղացողներն իրենք կարող են թվեր ընտրել վիճակահանության համար:
