ԱՄՆ-ում քույրերը հավերժացրել են քաղցկեղով հիվանդ հոր մասին հուշերը՝ հարսանեկան պար տեսագրելով նրա մահվանից առաջ

ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող քույրերը, իմանալով, որ իրենց հայրը գլխուղեղի քաղցկեղ ունի և իրեն մի քանի ամսվա կյանք է մնացել, որոշել են առավելագույնը ստանալ միասին անցկացրած ժամանակահատվածից:

Ինչպես գրում է life.ru-ն, երբ ապրիլին 51-ամյա Ջեյսոն Հալբերտի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, նրա դուստրեր Քայլին և Էշլին, որոնք 18 և 16 տարեկան էին, ասել են, որ երազում են հոր հետ հարսնացուի պարի մասին:

Աղջիկների մոր խոսքով՝ իրենք դեռ տարիներ առաջ էին ընտրել այն երգը, որի ներքո պետք է պարեին այդ պարը: Աղջիկներն այդ մասին երազել էին պատանեկության ողջ ընթացքում:

Նրանց երազանքն իրագործելն այնքան էլ դժվար չի եղել: Իմանալով նրանց ցանկության մասին՝ ընկերներից ու բարեկամներից շատերն օգնել են կազմակերպել արարողությունը: Նրանց հարսանեկան զգեստներ են հատկացրել: Իսկ հիշարժան պահը հավերժացրել են լուսանկարչի և օպերատորի օգնությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է հոկտեմբերի 14-ին` Մոնտգոմերիի Պսակադրությունների պալատում, որի ղեկավարությունն անվճար տրամադրել է բոլոր անհրաժեշտ սարքավորումները

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )