Նաոմի Քեմփբելը տաղանդների գործակալություն կբացի Դուբայում

Նաոմի Քեմփբելը տաղանդների գործակալություն կբացի Դուբայում։ Սուպերմոդելը կմիավորի ջանքերը PrettyLittleThing-ի հիմնադիր Ումար Քամանիի հետ՝ նոր խոշոր բիզնես-նախագիծ ստեղծելու համար։ Նա տեղեկացրել է, որ բացում է տաղանդների սեփական գործակալություն եւ KC Global Partnerships գործընկերություն։

Գործակալությունը ձգտելու է հեղափոխություն կատարել Մերձավոր Արեւելքում եւ դրա սահմաններից դուրս տաղանդների եւ բրենդների համագործակցության ոլորտում եւ կենտրոնանալ նորարարությունների եւ մշակույթների առաջմղման գործում տաղանդների, բրենդների, հանրահայտ մարդկանց, ճյուղի առաջատարների եւ փորձագետների միջեւ գործընկերային հարաբերությունների միջոցով։ Գործակալության կենտրոնատեղին պետք է բացվի 2024թ. սեպտեմբերին եւ գտնվելու է Դուբայում։

«Դուբայը դարձել է տաղանդների, բրենդների եւ նորարարությունների համաշխարհային կենտրոն։ Իմ ողջ կարիերայի ընթացքում ես սեփական փորձով համոզվել եմ նշանակալի հարաբերությունների ուժի հարցում՝ հաջողության հասնելու եւ հնարավորություններ ստեղծելու առումով»,- նշել է Նաոմին։

Քամանին, որը KC Global Partnerships-ի համահիմնադիրն է եւ հիմնել է PrettyLittleThing.com-ը, այս ձեռնարկում կունենա իր ուժեղ հոգեւոր ներդրումը եւ նորարարական մոտեցում կցուցաբերի։
«Դուբայում եւ ողջ տարածաշրջանում մենք տեսնում ենք հսկայական պոտենցիալ տաղանդների եւ բրենդների փոխգործակցության վերափոխման համար»,- նշել է նա։ «Մեր տեսլականը դուրս է գալիս տրանզակցիաների պարզ աջակցման շրջանակից։ Մեր պլատֆորմը մշակվել է իսկական, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով՝ ստեղծելով իրական արժեք բոլոր մասնակիցների համար»։

Share This