Մեկ տարի առաջ զանգ ստացա դպրոցի իմ գործընկերներից մեկից….

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի երեխաները կտրեցին տարիներով փակ սպորտդահլիճի կարմիր ժապավենը և ահա այս աշխուժությունը ներթափանցեց ողջ դպրոցով :
Մեկ տարի առաջ զանգ ստացա դպրոցի իմ գործընկերներից մեկից` Маргарита Варданян ից , ով տեղեկացրեց և հեռախոսահամարս փոխանցեց իր ծանոթին և առաջարկեց օգնեմ գտնեն դպրոցներ , որոնք մեծ կարիքներ ունեն : Այս անգամ շեշտը դրեցինք Շիրակի , Գեղարքունիքի , Սյունիքի մարզերի գյուղական դպրոցների խնդիրների վերհանման ուղղությամբ:
Անցան օրեր , Ինգայի հետ այցելեցինք Շիրակի մարզի դպրոցներով (իր աշխատանքից դուրս էր գալիս ու հասնում մարզեր), այնուհետև մյուս մարզեր` կատարելով կարիքի գնահատում և ուղարկվեց Կրասնոդարում ապրող մեր հայրենակիցներին: Երեկ առաջին գործն ավարտվեց և հանձնվեց երեխաներին : Բարի վայելում փոքրիկներ: Հատակի փայտն ամբողջությամբ ՌԴ -ից է ուղարկել բարերարը, ով համառորեն խնդրել է իր անունը չհրապարակենք , քանի որ իր գնահատմամբ , ինքը փոքրիկ գործ է արել և կարիք չկաէ անվանական հրապարակման: Թերևս ես համակարծիք չեմ , բայց հարգում եմ իր որոշումը և շնորհակալություն եմ հայտնում բոլորիս անունից : Եթե հանգամանքների բերումով մարդը հեռացել է հայրենիքից , բայց հոգ է տանում այստեղ ապրող երեխաների կրթության որակի և առողջության համար , ապա ավելի մեծ բարեգործություն չկա: Մենք գործ ենք անում , դուք անուն հանեք!!!!
#ՄենքՈՒժեղԵնքՄիասին
#Շարունակելի»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )