Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մանկապարտեզի տնօրեն է կարգել աղանդավորի

AmbionNews-ի տեղեկություններով` Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամոյի մանկապարտեզի տնօրենը` Ժաննա Մանուկյանը աղանդավոր է։ Ամուսինը ևս աղանդավոր է «Կյանքի խոսք» աղանդից են։

Ժաննա Մանուկյանը մինչև 2018 թվականի հեղափոխությունը աշխատել է Գյումրիի թիվ 37 դպրոցում, որպես լաբորանտ։
«Դպրոցում էլ էր զբաղվում աղանդավորության քարոզով։ Մեր դպրոցի դասասենյակներում տեսաձայանգրվում էր դասը, այդպես ենք պարզել։
Ինքը աղանդավոր էր, 2018-ին հրապարակը Նիկոլ խաղաց, ՔՊ դարձավ։ Ուր ասես փորձեցին խցկել, վերջում էլ Կամո գյուղի մանկապարտեզի վարիչ դարձրին։ Ինքը մարդու գլխին սարքող, իսկական ՔՊ-ին արժանի կադր է, զապիսը միացրած մարդկանց վախեցնելով ման է գալիս»,-մեզ հետ զրույցում նշում է 37 դպրոցի նախկին աշխատակիցներից մեկը, ով այս պահին անցնում է քրգործով(իր իսկ խնդրանքով անուն-ազգանունը չենք հրապարակում):
Մեր աղբյուրը նշում է, որ 2018-ին, երբ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, Մանուկյանը «Իմ քայլը» դաշինքից ունենալով անվերապահ աջակցություն ասել է, որ ինքը ուսմասվար է դառնալու։
«Անընդհատ ասում էր` ես թիկունք ունեմ, ինձ պտի ուսմասվար նշանակեն ու սրանք էլ եկան իշխանության, իրեն ուսմասվար նշանակեցին, հետո ուզում էին տնօրեն նշանակել, բայց դպրոցի տնօրենի համար կարծեմ ստաժը հերիք չէր արել»,-նշեց մեր աղբյուրը։
Նշենք, որ Ժաննա Մանուկյանը 2021 թվականից մինչ օրս աշխատում է որպես տնօրեն։

Share This