Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ազգուտակին տեղավորել է աշխատանքի

«Հրայրը շատ մարդկանց է թևեր տվել. բարեկամ, ընկեր ինչ ունի- չունի դրանց կնգտանց օրենքի խախտում: Դպրոցները դարձրել են իրենց հերանց դուքանը»,-Ambion.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի դպրոցներից մեկի ուսուցիչը։

Հայտնել էինք, որ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Կարապետյանը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

Մասնավորապես վերջին շրջանում Գյումրիում լուրեր էին պտտվում, որ Կարապետյանը դպրոցների տնօրեններ է նշանակում։

Հրայր Կարապետյանը 2001-2016 թթ. աշխատել է ուսումնական ոլորտում մանկավարժ, դպրոցի փոխտնօրեն, իսկ 2016-ին էլ տնօրեն։
2016թ․ օգոստոսից աշխատում է ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2017 թ․ փետրվարից ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ։

Ըստ մեր աղբյուրի՝ ձերբակալվել են նաև Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու փոխտնօրենը։

Share This