Քաշի իջեցման միջոցառումները կարող են նվազեցնել շաքարախտով հիվանդների շրջանում գրիպի և այլ վարակների ծանր դեպքերի հավանականությունը
Քաշի իջեցման միջոցառումները կարող են նվազեցնել շաքարախտով հիվանդների շրջանում գրիպի և այլ վարակների ծանր դեպքերի հավանականություն , ենթադրում է նոր հետազոտությունը, որը ներկայացվել է Մադրիդում Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) տարեկան հանդիպմանը, հայտնում է MedicalXpress-ը։
Հետազոտությունը, որն անցկացրել են հետազոտողներ Ռայան Հոփկինսը և Էթան դե Վիլյերսը Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի բժշկական դպրոցից, ապացույցներ է ներկայացնում, որ ավելի բարձր ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքս) ծանր վարակների պատճառ է:
Նոր ուսումնասիրությունն օգտագործել է Մեծ Բրիտանիայի Biobank-ի տվյալները, որտեղ պահպանվում են մոտ 500․000 բրիտանացու բժշկական և գենետիկական տվյալները՝ ուսումնասիրելու առավել բարձր ՄԶԻ-ի և արյան շաքարի վատ վերահսկման ազդեցությունը բակտերիալ և վիրուսային վարակներով հոսպիլտալացման վրա: 486․924 մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ նրանք, ովքեր հոսպիտալացվել են բակտերիալ վարակի, օրինակ՝ թոքաբորբի, միզուղիների կամ վիրուսային այլ վարակի, առիթով, նրանք, որոնք հիվանդանոց են ընկել գրիպի պատճառով և առանց վարակների հսկողական խմբի։
Պարզվել է, որ ավելի բարձր ՄԶԻ-ն կապված է վարակների պատճառով հոսպիտալացման հետ: Բակտերիալ վարակով հոսպիտալացվելու հավանականությունը ՄԶԻ-ի յուրաքանչյուր 5 կետով բարձրանալու դեպքում ավելացել է 30%-ով:
Նմանապես, ՄԶԻ-ի հինգ կետով յուրաքանչյուր բարձրացում կապված է ծանր վիրուսային վարակի հավանականության 32% աճի հետ: Պարզվել է նաև, որ մեղմ հիպերգլիկեմիան կապված է ծանր վարակների հետ:
