Տեսնես Նիկոլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարդացե՞լ է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է համառորեն քարոզեռլ, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ինչ է նախատեսվում կոմունիկացիաների բազմաչարչար հարցով: ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հերթական անգամ ասում է նա` պատասխանելով ԱԺ Ամառային դպրոցի ունկնդրի հարցին:

 «Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները տարածաշրջանային  կոմունիկացիաների մասին, կան նաեւ այդ քննարկումներում որոշ տարընթերցումներ: Էս վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային, կարելի է բացել եւ կարդալ: Այնտեղ հակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»,- ասաց Փաշինյանը:

Հետեւելով նրա առաջարկին, եւս կմեկ անգամ բացում ենք այդ եռակողմ հայտարարությունը, ընդ որում, այն տարբերակը, որը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում (https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/) եւ կարդում.

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

Այսինքն, Հայաստանը «ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է», թեեւ դա արդեն իսկ նշանակում է, որ այդ տարածքները պետք է գտնվեն ՀՀ ինքնիշխանության գոտում. հակառակ դեպքում ինչպե՞ս կարող ես երաշխավորել:

Իսկ ռուսները «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ», բայց «միայն տրամսպերտային հաղորդակցության նկատմամբ»: Այն է` գնացքը շարժվում է, եւ պետք է ապահովել, որ այն անվնաս տեղ հասնի»: Այսքանը, սա չի ենթադրում վերահսկողություն նաեւ երկաթուղու եւ այդ տարածքների նկատմամբ:

Համաձայն ենք Նիկոլի հետ, սա շատ «պարզ տեքստ է»: Միայն մեկ հարց կա` տեսնես Նիկոլն այդ տեքստը կարդացե՞լ է: Եթե ոչ, կարող է օգտվել իր իսկ վերահսկողության տակ գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

 

https://iravunk.com/?p=292136&l=am
Share This