Այս աշնան դիմահարդարման միտումները
Ժամանակն է ստուգել աշնանային դիմահարդարման բոլոր միտումները, որոնք պետք է պահպանել մեր ռադարում: Այս սեզոնին փայլուն, ցողուն դիմահարդարումը գերազանցել է փայլատ դիմահարդարմանը, մինչդեռ մուգ, դիմահարդարումը նույնպես թրենդային է: Ահա աշնանային միտումներից մի քանիսը, որոնք պետք է հիշի յուրաքանչյուր նորաձեւ կին:
Առանց թարթչնաներկի ու վառ շրթներկով
Աչքեր, թե՞ շուրթեր. 2024 թվականի աշնանը, հատկապես, այս ընտրությունը ակնհայտ է։ Թարթչաներկի նվազագույն օգտագործումը եւ համարձակ շուրթերը, հատկապես փայլատ կարմիրները, ուշադրություն են գրավում: Սա փափուկ, ուժեղ եւ աշնանային դիմահարդարում է։
«Բոյֆրենդի» կարմրաներկ
Այս միտումը սկսեց տարածվել TikTok-ում գարնանը, եւ այս կերպարը պատրաստվում է վերադառնալ: Այս միտումը պահանջում է շատ առատ կարմրաներկ՝ ֆուտբոլային խաղից կամ դրսում արագ քայլելուց հետո վարդագույն այտերի բնական, վարդագույն տեսքը նմանակելու համար:
Էսպրեսսոյի երանգներ
Անցյալ ամառվա վերջին հայտնի էր «latte makeup»-ը, որն աշնանը եւ ձմռանը կվերածվի մոկկա եւ էսպրեսսո դիմահարդարման: Դուք նորից կհայտնվեք շագանակագույն հարուստ երանգների մեջ, որոնք կիրառվում են աչքերին, շուրթերին եւ այտերին:
Soft baddie
Soft baddie դիմահարդարումը գերիշխում է TikTok-ում եւ միավորում է 90-ականների սառը տոնով դիմահարդարումը, որը ներկայումս 360%-ով թրենդային է Pinterest-ում:
Մուգ հոնքեր, սուր սուրմա, բարակ եւ կատարյալ շուրթերի ուրվագիծ. աշնանը Pinterest-ում «փափուկ դիմահարդարման» որոնումները աճել են հսկայական՝ 700%-ով:
Թաց դիմահարդարում
Աշնանը մենք հաճախ տեսնում ենք, որ փայլատ կամ կիսափայլ տոնային քսուքները փոխարինում են ցողային հիմքերին, սակայն այս սեզոնին ավելի շատ որոնումներ է գրավում «փայլուն ցողային դիմահարդարումը»:
Քսեք շքեղ հիմք եւ կիրառեք հայլայթեր եւ կոնտուր:
