Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900-րդ գոլը

Ալ-Նասրի և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 900-րդ գոլը։ Դա տեղի է ունեցել Խորվաթիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի շրջանակում ընթացող խաղում։

«Ես երազում էի այս մասին, և դեռ նպատակներ ունեմ: Շնորհակալություն բոլորին», — գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։

Կրիշտիանուն 131-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Նա ազգային հավաքականների շրջանում համաշխարհային ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։

Ռոնալդուն խփել է 450 գոլ Մադրիդի «Ռեալի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, 131-ը՝ Պորտուգալիայի, 101-ը՝ «Յուվենտուսի», 69-ը՝ «Ալ-Նասրի» և 5-ը՝ «Սպորտինգի» կազմում։

Share This