ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացրել է, որ աջակցում է Ուկրաինայում նոր ատոմային բլոկների կառուցմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, որ այցով գտնվում է Կիևում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում միջուկային անվտանգության ուժեղացման հարցը։

Պայմանավորվել են Ուկրաինայի ատոմակայաններում ՄԱԳԱՏԷ-ի գործող դիտորդական առաքելությունների մանդատի ընդլայնման անհրաժեշտության մասին՝ ապահովելու համար ոչ միայն ԱԷԿ-ի վիճակի, այլև դրանց աշխատանքի համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայանների մշտական մոնիտորինգը։

ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացրել է, որ աջակցում է Ուկրաինայում նոր ատոմային բլոկների կառուցմանը։

Share This