ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը ազգուտակին տեղավորել է աշխատանքի

AmbionNews-ի

տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի մերձավորները տարբեր պաշտոններ են զբաղեցնում։
Կարեն Սարուխանյանի մորաքույրը՝ Նելլի Խոջումյանը, Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ով 2020 թվականին տնօրեն վերընտրվելիս դպրոցի մանկավարժական կազմում ընդգրկել է իր բարեկամներին՝ եղբորը, աղջկան, հարսին։
Նշենք որ Կարեն Սարուխանյանի քեռին՝ Մանվել Խոջումյանը, Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատել, այնուհետև պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց որ անգործ չմնա քրոջ ղեկավարած Կապսի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում։
Կարեն Սարուխանյանի քեռու որդուն էլ՝ Վարուժան Խոջումյանին, Գյումրիի քաղաքապետարանում են տեղավորել։
Կարեն Սարուխանյանի մտերիմներից շատերը զբաղեցնում են Շիրակի մարզի բուժհաստատությունների տնօրենի պաշտոնները։ Մեզ հետ զրույցում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ նշում են, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ձեռքով կատարվում են Կարեն Սարուխանյանի որոշումները։

Share This