Վագրը քիչ է մնացել հոշոտի իր վարժեցնողին հանրահայտ զվարճանքների այգում
Ավստրալիայի Գոլդ Կոստում գտնվող հանրաճանաչ զվարճանքների այգում վագրը քիչ է մնացել հոշոտի իր վարժեցնողին, ինչի հետևանքով տուժածը հոսպիտալացվել է ձեռքի «լուրջ կտրած, ծակած վերքերով», հայտնում է CNN-ը:
47-ամյա մարզիչը աշխատելիս է եղել Dreamworld-ի ինը վագրերից մեկի հետ, երբ երկուշաբթի առավոտյան տեղական ժամանակով կենդանիներից մեկը հարձակվել է նրա վրա:
Այգու աշխատակիցները կարողացել են վագրին պահել մինչև շտապօգնության ծառայության ժամանումը:
«Հիվանդը, ըստ երևույթին, մի քանի լուրջ վերքեր և ծակած վերքեր է ստացել կենդանուց», – լրագրողներին ասել է Քվինսլենդի շտապօգնության ծառայության տնօրենի պաշտոնակատար Ջասթին Փեյնը:
«Բարեբախտաբար, մինչ նրանք ժամանեցին, արյունահոսությունը շատ լավ վերահսկվում էր Dreamworld-ի առաջին արձագանքողների կողմից», – ասել է Փեյնը:
Մարզիչը «բավական գունատ էր և իրեն լավ չէր զգում», բայց այժմ գտնվում է կայուն վիճակում Գոլդ Քոսթի համալսարանական հիվանդանոցում, ավելացրել է նա:
