Varks.am-ը ահաբեկում է քաղաքացիներին

AmbionNews-ի խմբագրություն դիմել քաղաքացիներ և տեղեկացնում են, որ 077014653 նշված հեռախոսահամարով զանգահարել են իրենց և պահանջում են, որպեսզի վճարեն իրենց վարկ, որը ձևակերպվել է Varks.am-ում։

AmbionNews-ին քաղաքացիները հայտնեցին, որ զանգահարողը ներկայացել է իբրեւ թե Երևանի առաջին ատյանի դատարանի աշխատակից։ Մինչդեռ ուշագրավն այն է, որ զանգահարողը զանգել է ոչ աշխատանքային օր(այսօր 17.30)-ի ժամանակահատվածում։
Փորձեցինք կապ հաստատել քաղաքացիների նշած հեռախոսահամարով, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։
Քաղաքացիներին սպառնացել են, որ եթե նշված գումարը չվճարեն, ապա իրենք կսկեն բռնագանձել հաճախորդների շարժական և անշարժ գույքը։

Share This