Լավագույն ըմպելիքները միգրենի դեմ պայքարի համար
Միգրենն ամենատարածված խնդիրներից է, որը բնորոշվում է սաստիկ գլխացավերի նոպաներով: Սովորաբար միգրենի դեպքում մարդիկ փորձում են ցավը մեղմել ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ, սակայն խնդիրն այն է, որ այդ դեղամիջոցներ ոչ միշտ են բավական արդյունավետ լինում: Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք ազդում են ցավի առաջացման պատճառի և միգրենի տհաճ հետևանքների վրա:
Գերմանացի բժիշկները թվել են այն ըմպելիքները, որոնք կօգնեն մեղմել գլխացավերը միգրենի նոպաների ժամանակ:
Կայենյան պղպեղի թուրմ
Այս համեմունքն օժտված է հզոր ցավազրկող հատկություններով, ինչպես նաև նվազեցնում է P նյութի մակարդակը, իսկ այս քիմիական նյութը համարվում է գլխուղեղին ցավի ազդանշաններ փոխանցող հիմնական տարրը: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ¼ թեյի գդալ կայենյան պղպեղը թրմել մի բաժակ տաք ջրում և խմել:
Անանուխով թեյ
Միգրենի նոպաների ամենատարածված ախտանշաններից է մարսելախանգարումը, իսկ անանուխով թեյն այս խնդրի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխի յուղը, որը ճակատին քսելը կօգնի հեշտությամբ մեղմել ցավը:
Կիտրոնով գոլ ջուր
Միգրենի նոպաների ժամանակ մարդու մարսողական համակարգի աշխատանքը զգալիորեն դանդաղում է, մինչդեռ կիտրոնը կօգնի լուծել այս խնդիրը: Կիտրոնով ջուրը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ օգնում է մաքրել օրգանիզմն ու խթանել մարսողական համակարգի աշխատանքը: Միգրենի նոպաները մեղմելու համար շատ արդյունավետ կլինի կիտրոնով ու մեղրով գոլ ջուրը:
Կոճապղպեղով թեյ
Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ միգրենի բուժման արդյունավետ միջոց կարող է լինել նաև կոճապղպեղով թեյը, որը պատրաստելու համար հարկավոր է կոճապղպեղի թարմ արմատը մանր կտրատել, ավելացնել տաք ջուր ու թրմել: Ընդ որում՝ առավել արդյունավետ ըմպելիք ստանալու համար կարելի է թուրմին նաև մի փոքր կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել:
