Եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30-04.09.2024թ.)

Ուշադրություն
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

Share This