Մասնագետը նշել է դեղորայքի 6 տեսակ, որոնք խիստ վտանգավոր են տարեցների համար

Դեղամիջոցները սովորաբար կիրառվում են այս կամ այն հիվանդության բուժման ու ախտանշանները մեղմելու համար, սակայն տարեցները դրանց ընտրության հարցում պետք է շատ զգոն լինեն, քանի որ բավական բարձր է սխալ դեղորայքի գործածության հետևանքով լուրջ բարդությունների առաջացման հավանականությունը: Բանն այն է, որ տարիքի հետ մարդկանց երիկամների գործառույթները վատթարանում են, ինչը նշանակում է, որ որոշակի դեղամիջոցների ընդունումը կարող է բավական վտանգավոր հետևանքներ ունենալ:Ամերիկացի թերապևտ Փեթ Սալբերը ներկայացրել է տարեցների համար առավել վտանգավոր դեղամիջոցները, որոնցից հարկավոր է խուսափել: «Սկզբունքորեն, ցանկացած դեղամիջոց, որն օրգանիզմից դուրս բերելու համար երիկամներին բավական երկար ժամանակ է հարկավոր, կարող է խնդրահարույց լինել տարեցների համար, որոնց երիկամների աշխատանքը խանգարված է», – նշել է մասնագետն ամերիկյան Newsmax հեռուստաալիքի հետ զրույցում՝ ընդգծելով, որ կան այնպիսի դեղամիջոցներ, որոնցից առհասարակ խորհուրդ է տրվում խուսափել:
Մասնագետը կազմել է տարեցների համար առավել վտանգավոր դեղամիջոցների ցանկը, որում ներառվել է 6 տեսակի դեղամիջոց: Դրանք են.շաքարային դիաբետի դեմ դեղամիջոցները կիսաարտազատման երկար ժամանակով, որոնք բարձրացնում են երկարատև հիպոգլիկեմիայի հավանականությունը,
հակամուսկարինային (հակախոլիներգիկ) հակահիստամինային դեղամիջոցները, որոնք կարող են դառնալ շփոթվածության, կոգնիտիվ խանգարումների, փորկապության ու միզազատման ձգձգումների պատճառ,
մկանային ռելաքսանտները, որոնք առաջացնում են նույն կողմնակի բարդությունները, ինչ և վերոնշյալ դեղամիջոցները,
հանքային յուղերը փորկապության բուժման համար, որոնք պոտենցյալ վտանգավոր են քանի որ պարունակում են ասպիրին, ինչը կարող է հանգեցնել թոքաբորբի,
դեղատոմսով վաճառվող բենզոդիազեպինները, որոնք հաճախ նպաստում են տարեցների մոտ կոգնիտիվ խանգարումների զարգացմանը,
կալիում-պահող միզամուղները, որոնք շատ վտանգավոր են երիկամների գործառույթների խանգարումով տարեցների համար, քանի որ նպաստում են կալիումի մակարդակի վտանգավոր բարձրացմանը, ինչը կարող է հանգեցնել առիթմիայի և անգամ մահվան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )