Միջատավանիչ միջոցներ, երկարաթև հագուստ և այլն․ ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդով վարակումից

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից, որոնք ներկայացնում ենք ստորև․

  • Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
  • Ձեռք չտալ սատկած թռչուններին։
  • Կրել երկարաթև հագուստ։
  • Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
  • Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
  • Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
  • Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
  • Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։

Share This