Զապորոժիեյի ԱԷԿ-ում անջատվել է բարձրավոլտ էլեկտրամատակարարման գիծը

Զապորոժիեյի ատոմակայանում ավտոմատ համակարգի միջոցով անջատվել է բարձրավոլտ 330 կՎ էլեկտրամատակարարող գիծը՝ «Ֆերոսսպլավնայա – 1»-ը։ Այդ մասին հաղորդում է կայանի Telegram ալիքը։

«Ատոմակայանի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից»,- նշել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ անվտանգության սահմանաչափերի և պայմանների խախտումներ չեն արձանագրվել, անձնակազմը պատրաստ է արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Այժմ կայանի բոլոր ստորաբաժանումները կանգնեցված են և գտնվում են «սառը անջատման» վիճակում, սարքավորումները պահպանվում են անհրաժեշտ կանոնակարգերի համաձայն՝ ճառագայթային անվտանգության չափանիշների խիստ հսկողության ներքո։

Զապորոժիայի ԱԷԿ-ից ավելացրել են, որ օբյեկտի և շրջակա տարածքի ճառագայթային ֆոնը չի փոխվել և գտնվում է էներգաբլոկների բնականոն աշխատանքին համապատասխանող մակարդակի վրա։

Share This