Այրվել է մեր ողջ տեխնիկան. գերի ընկած ուկրաինացի զինվորականը խոսել է Կուրսկում իր ստորաբաժանման ոչնչացման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այրվել է մեր ողջ տեխնիկան. գերի ընկած ուկրաինացի զինվորականը պատմել է Կուրսկի շրջան ներխուժման մասին՝ իր ստորաբաժանման պարտության մասին։

Կուրսկի սահմանային գոտում շարունակվում են ծանր մարտերը, ուկրաինական կողմը ստիպված է մշտապես առաջ քաշել ռեզերվներ, հաշվի առնելով, որ առաջնագծում գտնվող ստորաբաժանումների մի մասն արդեն ամբողջությամբ ոչնչացվել է։

Դա է պնդում ուկրաինացի գերին` նշելով նաեւ` Կուրսկի շրջան ներխուժումը պետք է ցուցադրեր ուկրաինական զինված ուժերի ուժը, բայց դա ցույց տվեց հրամանատարության հիմարությունը։

«Կարծում եմ, որ սա մարդկանց ոչնչացման, սպանդի ուղարկելու փորձ է, ի սկզբանե պարզ էր, որ այդ ամենն անհնար կլիներ անել, քանի որ սա ինչ-որ երկիր չէ, այլ Ռուսաստան։ Համոզված եմ, որ հրամանատարները սրանով ուզում էին ապացուցել, որ դեռ ուժ կա, որ մենք կոշտ ենք, բայց միայն ցույց տվեցին, որ մենք ապուշ ենք։ Բոլորս պարտված ենք, ամբողջ տեխնիկան այրվել է»,- ասաց գերին։

Նա հանձնվել է որպես գերի, երբ նրա տեխնիկայի շարասյունը ջախջախվել է։

«Ես բարև եմ ասում Հյուսիսային զորքերի խմբի զինվորներին: Շատ շնորհակալ եմ, որ գերության մեջ եմ ու ողջ եմ»,- ասում է նա։

Մանրամասները` տեսանյութում:

Share This