Ուղեւորը խուճապ է առաջացրել՝ ինքնաթիռից հեռանալով վթարային ելքով
Ավստրալական օդանավակայանում ձերբակալվել է վթարային ելքով անշարժ ինքնաթիռից դուրս եկած ուղեւորը, տեղեկացրել է PA Media-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Նշվել է, որ ուղեւորն անցել է թեւի կողմը, իսկ հետո իջել թռիչքուղի ռեակտիվ շարժչի վրայով։
Jetstar ավիաընկերության JQ507 չվերթը Մելբուռնի օդանավակայան էր եկել Սիդնեյից եւ վայրէջք էր կատարել, այդ ժամանակ էլ տղամարդը հեռացել է ինքնաթիռից վթարային ելքով։
Ուղեւոր Օդրի Վարգեզեն պատմել է, որ ուղեւորները վախեցել են, երբ տղամարդը սկսել է իրեն «տարօրինակ» պահել։
Ընկերության աշխատակիցները նախազգուշացրել են Ավստրալիայի դաշնային ոստիկանությանը, որ բռնել են մի տղամարդու «ագրեսիվ վարքի պատճառով»։ Պարաբժիշկները զննել են նրան եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ հիմա նա գտնվում է, նշվել է ոստիկանության հայտարարությունում։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, մեղադրանքները հավանաբար կներկայացվեն ավելի ուշ։
