Հեծանիվ քշելու տեղը Նիկոլը թող գյուղեր մտնի, տեսնի՝ մարդիկ ինչպես են ապրում. Լուսաղբյուրի բնակիչ

Հեծանիվ քշելու տեղը Նիկոլը թող գյուղեր մտնի, տեսնի՝ մարդիկ ինչպես են ապրում. Լուսաղբյուրի բնակիչ

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղը Գյումրիից 22 կմ է հեռու։ Գյուղում ենթակառուցվածքները լավը չեն, սահմանամերձ գյուղը հայտնի է իր խստաշունչ ձմեռներով։
Հովհաննես Մանուկյանը Լուսաղբյուր գյուղի բնակիչ է։ Նախքան զրույցը սկսել է, որ եթե մեկ առ մեկ թվարկի գյուղի խնդիրները, դրանք չեն ավարտվի։ Հովհաննեսը ջերմոցային տնտեսություն ունի, ասում է հողագործությամբ էր զբաղվում, բայց ձեռնտու չէր։
«Ամբողջ տանջանքդ դնում ես հողի մեջ, իսկ դիմացը ոչինչ չես ստանում։ Տանջանք, մենակ տանջանք»,- ասում է տղամարդը։
Հովհաննես Մանուկյանն ասում է, որ ջահելները գյուղը լքում են, գյուղում անելիք չկա եւ շատ լավ կլինի, որ հեծանիվ քշելու տեղը Նիկոլը թող գյուղեր մտնի, տեսնի՝ մարդիկ ինչպես են ապրում

«Ոչ մի բանից էլ գոհ չենք, կյանք չէ, շան տանջանք է»,-ասում է մեկ այլ բնակիչ։
54- ամյա Հայաստան Սարգսյանը ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Լուսաղբյուր գյուղում։ Ասում է` գյուղացու համար ամառ-ձմեռ չկա, տարվա չորս եղանակներն էլ տանջանք են։
«Մենք անասնապահությամբ ենք զբաղվում, հող չունենք, թեպետ ձեռնտու էլ չէ։ Առնենք թանկ ու կրակ, հետո ինչ է լինելու։ Էսօր ցանում ես, վաղը չգիտես ինչ ես հավաքելու։ Գյուղացուն բացի տանջանքից ոչինչ չի մնում»,- AmbionNews-ի հետ զրույցում ասում է Լուսաղբյուրի բնակիչը։
Տիկին Հայաստանն ասում է, որ Փաշինյանին ընտրեցին, որ ժողովրդի մատից փուշ հանի, բայց եղավ ճիշտ հակառակը։
«Էս պետության վրա հույս դնել պետք չէ, առաջ գոնե գիտեինք ում դիմեինք, ուր գնայինք։ Ոչ մի բանից էլ գոհ չենք, կյանք չէ, շան տանջանք է։ Ինչից պիտի գոհ լինեմ, ես իմ տեղում եմ, էլի իմ մշակի գործին»,-շարունակում է կինը։
Լուսաղբյուրի բնակիչն ասում է, գյուղում կյանք չկա, ջահելները քաղաք են ձգտում։
«Ոչինչ չկա էստեղ, մեր քյարը վարկերն են ուրիշ ոչ մի բան»:
Հայաստան Սարգսյանն ասում է, որ իրենց խնդիրներին ավելացել է նաև գյուղմթերքների իրացումը։
Ասում է` իրացումը կա, բայց շատ էժան։
«Տուժողը գյուղացին է, իրանք լավ ապրեն, մնացածը հեչ»:

Share This