Boeing-ը դադարեցրել է 777Х նոր ինքնաթիռի փորձարկումները շարժչի եւ թեւերի թերության պատճառով
Boeing ընկերության 777X ինքնաթիռի գործարկումը, որը երկար ժամանակ հետաձգվում էր, բախվել է հերթական խնդրին, ինչն ստիպել է ընկերությանը դադարեցնել փորձարկումները որակի հետ կապված՝ մեկ անգամ եւս հարվածելով ընկերության հեղինակությանը, տեղեկացրել է CNN-ը։
Փորձնական թռիչքի ժամանակ Boeing-ը հայտնաբերել է խնդիր շարժչի եւ թեւերի միջեւ։ Boeing-ի հայտարարությունում նշվել է, որ «բացահայտվել է խնդիր, որը չի համապատասխանել նախագծին»։
777X ինքնաթիռը պետք է շահագործման հանձնվեր 2020թ., սպասվում էր, որ այդ ընթացքում ընկերությունը մի քանի հարյուր ինքնաթիռներ կմատակարարի։ Բայց այդ ժամանակվանից ի վեր տեղի են ունեցել ձգձգումներ եւ միջոցների գերածախ։
