Ոստիկանությունը՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան տուգանային հրապարակ տանելու մասին

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան պարեկային ծառայության աշխատակիցները տարել են տուգանային հրապարակ։

Panorama.am-ը դիմեց ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու, թե ինչու են քաղաքապետի մեքանան տարել տուգանային հրապարակ։

«Պարեկային ծառայության աշխատանքի ընթացքում է մեքենան տարվել պահպանվող հատուկ տարածք։ Այլ մեկնաբանություն չունենք»,- ասացին ոստիկանությունից։

«Հրապարակ» թերթի հետ զրույցում  Մանվել Փարամազյանը իրավապահների գործողություններն իր նկատմամբ որակել է «էժան քայլ»։

«Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որևէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»,- ասել է նա։

Share This