Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է Մասկին պաշտոն առաջարկել. Մասկը պատասխանել է
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում նշանակալի պաշտոն կառաջարկի ձեռնարկատեր Իլոն Մասկին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Թրամփի խոսքով՝ ինքը մտադիր է Մասկին առաջարկել խորհրդականի կամ նախարարական պորտֆելի պաշտոն։ Թրամփը նշել է, որ դա կախված կլինի ձեռներեցի՝ հանրային ծառայությանը միանալու պատրաստակամությունից։
