Գիտնականը հայտարարել է, որ երջանկությունն, իրոք, կարելի է փողով գնել

Հազարավոր տարիներ մարդիկ մեկ հարց են տալիս՝ փողը երջանկություն բերո՞ւմ է: Այն միտքը, որ փողով հնարավոր չէ երջանկություն գնել, խորապես արմատացած է հասարակության մեջ, սակայն երջանկության հետազոտողի նոր աշխատանքն այդ պնդումը կասկածի տակ է դնում. հեղինակը պնդում է, որ փողով, այնուամենայնիվ, կարելի է երջանկություն գնել, գրում է IFLScience-ը:

Երջանկության հետազոտող, Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի ավագ գիտաշխատող Մեթյու Քիլինգսվորթն ասում է, որ իր նոր աշխատանքում հայտնաբերել է, որ այն գաղափարը, որ փողը երջանկություն չի բերում, լիովին սխալ է, գրում է Focus-ը։ Նա բացահայտել է, որ  երջանկությունն անշեղորեն աճել է, առնվազն մինչև տարեկան հարյուր հազարավոր դոլարների եկամտի: Բայց ի՞նչ է լինում դրանից հետո։ Արդյո՞ք երջանկությունը կայունանո՞ւմ է, նվազո՞ւմ, թե՞ շարունակում է աճել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փողով կարելի է երջանկություն գնել, իսկ աղքատության մեջ ապրելը եռապատկում է դեպրեսիայի և տագնապի զարգացման հավանականությունը: Մյուս կողմից, հանկարծակի հաջողությունը մեծապես կբարելավի մեր կարճաժամկետ երջանկությունը: Ըստ Քիլինգսվորթի, հոգեբանությն լեզվով ասած, կանոնավոր աշխատավարձը ջեքփոթ է, իսկ ավելի բարձր տարեկան եկամուտը փոխկապակցված է մարդու ընդհանուր երջանկության և բարեկեցության հետ:

Իր աշխատանքում Քիլինգսվորթը համեմատել է ընդհանուր առմամբ 33000 մարդուց բաղկացած հետազոտվողների երեք խմբի տվյալները՝ ցածր եկամուտ ունեցող մարդիկ, միջին եկամուտ ունեցող մարդիկ և չափազանց հարուստ մարդիկ։

Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ հարուստ մարդիկ զգալիորեն ավելի երջանիկ են՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք  տարեկան 500 հազարից ավելի են վաստակում։ Ավելին, հարուստների և միջին եկամուտ ունեցող մասնակիցների միջև տարբերությունը գրեթե երեք անգամ ավելի մեծ էր, քան միջին և ցածր եկամուտ ունեցող մարդկանց տարբերությունը։ Ի դեպ, արդյունքները կասկածի տակ են դնում այն ​​միտքը, որ միջին եկամուտ ունեցող մարդիկ մոտ են իրենց փող-երջանկության կորի գագաթնակետին։

Հետազոտողը նաև նշում է, որ ամենահարուստ և ամենաաղքատ մարդկանց երջանկության տարբերության բացարձակ չափը աներևակայելի մեծ է եղել։ Այսպիսով, հետազոտության հեղինակը եզրակացրել է, որ փողի քանակի և երջանկության միջև կապն իրականում շարունակվում է, անկախ նրանից, թե որքան եք բարձրանում տնտեսական սանդուղքով:

Քիլինգսվորթը նաև նշում է, որ երջանկության և հարստության միջև կապը չի սահմանափակվում նրանով, որ հարուստները կարող են ավելի շատ նյութական բարիքներ գնել։ Հետազոտողը կարծում է, որ դա մի փոքր ավելի խորն է. իրականում հարստություն ունենալն ավելի շատ կապված է ապահովության զգացողության հետ, որն առաջանում է փողի ավելի մեծ պաշար ունենալուց։ Փաստորեն, կյանքի նկատմամբ ավելի մեծ վերահսկողության զգացումը կարող է բացատրել փողի և երջանկության միջև կապի մոտ 75 տոկոսը։

Share This