Շոտլանդիայում նոր բանտի տեղում հայտնաբերվել է 2000-ամյա բնակավայր կլոր տներով
Շոտլանդիայում, Ինվերնես քաղաքի նոր բանտի տեղում հայտնաբերվել է 2000-ամյա բնակավայր կլոր տներով, տեղեկացրել է ВВС-ն։ Պեղումների ժամանակ, որոնք կատարվել են Ինվերնեսում, հայտնաբերվել են 16 կլոր տների գոյության վկայություններ։ Հնագետները հավաստիացնում են, որ վայրը բնակեցված է եղել երկաթի եւ բրոնզի դարերում։
Նրանց խոսքով՝ որոշ գտածոներ, ներառյալ կավե ամաններն ու պղնձաձուլվածքի նյութերը, կարող են լինել 3000 տարեկան եւ, գուցե, դրանք օգտագործվել են թրեր պատրաստելու համար։

Կլոր տների մնացորդներն ունեին ճեղքեր, որոնցում մտցված էին փայտե սյուներ՝ կառույցները պահելու համար։ Հնագետները տեղեկացրել են, որ որոշ տների ներքին շինությունները պաշտպանված էին ցցապատով։
Գտնվել են մինչպատմական տարբեր նմուշներ, այդ թվում մետաղական իրեր երկաթից եւ պղնձաձուլվածքից, քարե հեսաններ գործիքներ սրելու եւ ցորեն մանրացնելու համար։ Հայտնաբերվել են նաեւ խեցե իրերի մնացորդներ եւ մշակված քար։
