Սուզակները գտել են նավի բեկորներ, որը խփվել է գերմանական սուզանավի կողմից Առաջին համաշխարհայինի ժամանակ

Ավելի քան 100 տարի բրիտանական ռազմանավը մնացել է ծովի հատակին՝ ծածկված խխունջներով եւ ջրիմուռներով, այն բանից հետո, երբ այն տորպեդահարել է գերմանական սուզանավը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Այժմ Lost In Waters Deep ընկերությունում աշխատող մասնագետ սուզակներն ասում են, որ, ըստ իրենց, իրենք գտել են HMS Hawke նավի մնացորդները, որը խորտակվել է 1914թ. հոկտեմբերի 15-ին Շոտլանդիայի ափերի մոտ։

«Այն շրջված է աջ կողքի, իսկ դրա տակ… թվում է, լիովին անվնաս է,- ասել է սուզակներից մեկը՝ Ուիլ Շվարցը, CNN-ի հարցազրույցում։- Զենքերն այնպիսի տեսք ունեն, ասես դեռ աշխատում են, այնքան հղկված են, որ անհավանական է թվում… Ես երբեք այդպիսի զենք չեմ տեսել այսպիսի ցնցող լավ վիճակում»։

Շվարցի խոսքով՝ հարվածից հետո ընդամենը յոթ րոպե էր պետք, որ նավը ջրի տակ անցնի՝ ավելացնելով, որ պատմաբանները կարծում են, որ պայթել է նավի զինապահեստը։ Զոհվել է 524 նավաստի, այդ թվում շատ կուրսանտներ, որոնք կարող էին 18 տարեկանից երիտասարդ լինել։

Սուզակն ավելացրել է, որ ամենաերիտասարդ զոհվածը 14 տարեկան կուրսանտն էր։ Խորտակված նավի տեղը պարզելու համար երկու կազմակերպություն՝ Lost In Waters Deep-ը եւ Buchan Divers-ը, որոնք զբաղվում են Շոտլանդիայում խորտակված նավերի որոնմամբ, սկզբում հավաքել են գերմանական սուզանավի գրանցամատյանները, որն արձակել էր տորպեդոն, եւ այն նավերի մատյաններն այս շրջանում, որոնք ենթարկվել են հարվածի։

Այս տեղեկությամբ զինված՝ թիմն ուսումնասիրել է այս շրջանի նավագնացության քարտեզները եւ սքանավորել ծովի հատակը, հուսալով գտնել նավը։ Շվարցի խոսքով՝ հենց որ սուզակները բախվել են օբյեկտին, իջել են 110 մետր խորություն, որտեղ անցած կիրակի հայտնաբերել են վաղուց խորտակված նավը։

Share This