Նույն տոմսը վաճառել եք տարբեր մարդկանց, ինքնաթիռում նստելու տեղ չկար. լրագրողը մեղադրում է «Fly One Armenia» ավիաընկերությանը
Լրագրող Ամալյա Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում անդրադարձել է ժամեր առաջ իր հետ տեղի ունեցածին:
«Fly One Armenia» ավիաընկերության Սոչի-Երևան չվերթի ժամանակ Հովհաննիսյանի և մի տղամարդու վրա կազմակերպությունը վաճառել է միևնույն տոմսը, ինչի հետևանքով ինքնաթիռում նստելու տեղ չի եղել: Լրագրողը ասում է, որ տղամարդը տեղը զիջել է իրեն, սակայն թե ինչու է ավիաընկերությունը նման բան արել, առնվազն հասկանալի չէ:
