Արտաշատի մարզադաշտում տեղի ունեցավ միջհամայնքային պատանեկան ֆուտբոլի գավաթի հանդիպումը

Արտաշատի մարզադաշտում տեղի ունեցավ միջհամայնքային պատանեկան ֆուտբոլի գավաթի հանդիպումը

ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել Արարատի մարզի միջհամայնքային պատանեկան ֆուտբոլի գավաթի հանդիպումը Արտաշատի մարզադաշտում։ Առաջնությունը կազմակերպվել էր ԲՀԿ Արարատի մարզային կառույցի համակարգող, քաղաքական-հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանի կողմից։ Այն անցավ բարձր մակարդակով, սպորտային ավյունով ու եռանդով։ Հանդիպմանը ներկա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով նաեւ հաղթող երեք թիմերին հանձնեց գավաթները եւ դրամական պարգեւներով ծրարները։ էր, Նշենք, որ սպորտը միայն խաղ չէ, այլ նաեւ մտածելակերպ ու փիլիսոփայություն եւ ազնիվ խաղի, պայքարի, մրցակցային ոգու դաստիարակումը հատկապես կարեւոր է աճող սերնդի մոտ, ովքեր վաղը դառնալու են մեր պետության քաղաքացիներն ու երկրի ապագայի կերտողները։ Իսկ ապագա սերնդի ճիշտ դաստիարակությունը մշտապես եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում։ Նշենք նաեւ, որ նմանատիպ առաջնությունները լավ հնարավորություն է բացահայտելու նոր մարզական անուններ՝ հետագայում կոփելու ու մեծ սպորտի համար պատրաստելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )