Նաոմի Քեմփբելը հանգիստը վայելում է Իբիցայում՝ սաուդցի միլիարդատիրոջ հետ (լուսանկարներ)

Նաոմի Քեմփբելը հանգիստը վայելում է Իբիցայում՝ սաուդցի միլիարդատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ։

54-ամյա սուպերմոդելը հիանալի տրամադրություն ունի եւ բռնել է 38-ամյա կինոպրոդյուսերի ձեռքը՝ շարունակելով հրահրել ասեկոսեները սիրավեպի մասին։ Զույգն ընկերություն է անում արդեն մի քանի տարի. 2021թ-ին Մոհամեդն առաջին անգամ իր Instagram-ում լուսանկար հրապարակեց գերաստղի հետ։ Այդ ժամանակվանից նրանց միասին տեսել են մի քանի միջոցառումներում, ներառյալ BAFTA-ն՝ այս տարեսկզբին։

Այժմ զույգը վայելում է ամառային հանգիստը, նրանց միասին տեսել են ջրի վրա՝ նավակից իջնելիս։

Նաոմին անկաշկանդ շքեղ տեսք ունի եւ ընտրել է բոխո ոճի հագուստ՝ նորաձեւ սպիտակ կարճ բլուզով եւ համապատասխան կարճ շրջազգեստով։

News.am

Share This