Գիտնականները հայտնաբերել են ամռանը քնի անբավարարության պատճառը

Բրիտանացի գիտնականները կարողացել են հայտնաբերել, թե ինչու ամառային  շրջանում  մարդկանց չի բավականացնում ժամանակը լիարժեք քնի համար: Պարզվում է, որ տարվա այդ տաք շրջանում,  մարդկանց մոտ անքննության առաջացման պատճառները մի քանիսն են:

Հետազոտողները իրականացրել են մոտ 2000 մարդկանց  հարցում: Հարցման մասնակիցների մեծ մասը (93%)-ը խոստովանել է, որ ամռանը, քնի ընթացքում, նրանք չեն կարողանում ինչպես հարկն է հանգստանալ:

 

Ամառային անքննությունը, ինչպես նշում են մասնագետները ունի մի քանի պատճառներ: Դրանք են՝  տաք եղանակը, ոչ միայն աշխատելու այլ նաև հանգստանալու  ցանկությունը, որի արդյունքում էլ  օրվա 24 ժամը միանշանակ չի բավականացնում: Ակտիվ կենսակերպը հանգեցնում է նրան, որ գիշերը, մարդը չի կարողանում քնել, այսինքն միջինում մարդը կարողանում է քնել միայն 5.5 ժամ:

Ձմռանը, մարդիկ միջինում քնում են 7.5 ժամ  և բացի այդ արևի լույսի առավել մեծ քանակությունը, ինչպես գիտենք, բնորոշ է ամռանը և դա բնականաբար խանգարում է օրգանիզմում  քնի համար պատասխանատու մելատոնին հորմոնի արտազատմանը:

 

Share This