Ոսկեհասկ գյուղում վերջին հրաժեշտն են տվել պայթյունից զոհված, 12-ամյա աղջկան

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Պայթյունի հետեւանքով կան

Խաչատրյանների 7 հոգանոց ընտանիքից, 5-ն են պայթյունի ժամանակ տանը եղել։ Ընտանիքի անդամներից 2-ը հարսն ու սկեսուրը վիրավորում են ստացել, 12-ամյա աղջիկը տեղում մահացել է։
AmbionNews-ի լրագրողն է եղել Ոսկեհասկ գյուղում։
«Բարի, հասնող շնորհալի աղջիկ էր Լուսինեն…չեմ ուզում հավատալ, որ էդ մատղաշ երեխու հետ նման բան է եղել։ Շոկի մեջ ենք, էս ինչ զուլում եկավ էս ընտանիքի գլխին»,-ասում է հարևաններից մեկը։
Խաչատրյանների ընտանիքը գյուղում հարգված և սիրված է։ Հարևաններն ասում են, վատ բան չենք տեսել, աշխատում ապրում էին իրենց համար։
«Լուսինեն ժպտերես, պայծառ երեխա էր, անունի տերը։ Ախ սիրտս չի դիմանում, ոնց էր ուրախացել սեպտեմբերի 1-ի համար»,-ասում է մեկ այլ հարևան։
Ընտանիքի սկեսուրը Փառանձեմ Խաչատրյանը բուժումը Երևանում է ստանում, 80 տոկոսով այրվածքներ է ստացել։

Ֆոտոշարք

Share This