Սալմա Հայեկը հիացրել է երկրպագուներին բիկինիի լուսանկարներով. «Երկրագնդի ամենատաք կինը»

Սալմա Հայեկ Պինոն լողավազանի մոտ ցուցադրել է բիկինիով իր սենսացիոն կազմվածքը։ Դերասանուհին, ով սեպտեմբերի 2-ին դառնում է 58 տարեկան, հանգստանում է արևահարկի վրա։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-08-01T074917.116.jpg (156 KB)

«Սպասում եմ օգոստոսին». Այսպես է նա մակագրել Instagram-ում իր աչք ծակող սլայդշոուն:

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-08-01T074948.830.jpg (184 KB)

Սալման հիացրել է երկրպագուներին իր կազմվածքով՝ մեկ ժամում հավաքելով ավելի քան 200 000 լայք, ինչպես նաև հաճոյախոսություններ։ Նրան անվանել են «Երկրագնդի ամենատաք կանանցից մեկը», իսկ ոմանք պնդել են, որ նա հեշտությամբ կարող է համարվել «18 տարեկան»:

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-08-01T075017.603.jpg (173 KB)

Հայեկը նախկինում ասել է, որ պահպանում է իր մարզավիճակը՝ զբաղվելով վերականգնող յոգայով, մաքրելով օրգանիզմը հյութերով և զբոսնելով իր բազմաթիվ շների հետ, որոնց նա անվանում է իր «մարզիչները»:

 

 

Share This