Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են Մադուրոյի վերընտրման դեմ. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

Հուլիսի 29-ին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հայտարարեց նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունը առաջադրելու մասին։ Մադուրոյի հաղթանակի ֆոնին` երկրի փողոցներում բողոքի ցույցեր են սկսվել։ Հազարավոր վենեսուելացիներ դուրս են եկել Կարակասի փողոցներ՝ ընդդեմ Մադուրոյի, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։

Տասնյակ իրավապահներ փակել են ցուցարարների ճանապարհը, որոնք շարժվում էին դեպի էլիտար Լաս Մերսեդես թաղամաս, և արցունքաբեր գազով ցրել են ցուցարարներին։ Ցուցարարներից ոմանք ի պատասխան՝ հարձակվել են ոստիկանների վրա։ Բացի այդ, ակտիվիստներն անվադողեր են վառել ճանապարհներին՝ ի նշան անհամաձայնության։

Անկարգությունների արդյունքում՝ վիրավորվել է առնվազն 23 զինվոր, այդ թվում՝ հրազենից։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտնել է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն կտրվի։

«Երկրի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ ենք անում հանգստություն պահպանել»,- ընդգծել է նախարարը իր հայտարարության մեջ։

Share This