Ժողովրդավարության ջատագովները

2018-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ իրենք բացարձակապես աղերս չունեն ժողովրդավարության հետ։

Փաշինյանի ժողովրդավարության ցուցիչներից մեկը ակնհայտ երևում է, երբ իրենց քննադատողների նկատմամբ կիրառվում են ամենաուժեղ ռեպրեսիաները, շատ հաճախ նաև այդ ամենը ավարտվում է ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելով։ Բացի դա Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության «լավագույն» դրսևորումներից մեկն էլ ժողովուրդը տեսավ Սրբազան պայքարի օրերին, երբ զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ։
Ժողովրդավարության մեկ այլ դրսեւորում էլ օրերս վարչապետի Գյումրի այցն էր, երբ կարմիր և սև բերետավորներ էին բերվել, որպեսզի ապահովվի Փաշինյանի տեղաշարժը։
Թերևս զավեշտալին այն է, որ Շիրակի մարզի ամբողջ ոստիկանության, Երևանից հատուկ ներմուծված սև և կարմիր բերետավորների հովանու ներքո շրջող ղեկավարը համոզում է, որ ինքը ժողովրդավար է։
Վերջապես ժողովրդավարության լավագույն ապացույցը Հայաստանի բանտերում կեղծ մեղադրանքներով անցնող քաղբանտարկյալներն են, որոնց նկատմամբ կիրառվող ապօրինի գործողությունները բացառապես քաղաքական երանգ ունեն։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներիը մարդիկ անվանում են «37» թիվ։ Բաց ձեռքերով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իրեն պահում է վերջին դիկտատորի պես։

Share This