Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․
AmbionNews-ի տեղեկություններով` Գյումրիի կենտրոնական հատվածի սրճարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, ՔՊ-ական Կարեն Գևորգյանը սրճարանում ծեծել է նախկին կնոջը։
«Կինը հոր ու երեխայի հետ նստած էր, նախկին ամուսինը մտավ ներս ու սկսվեց ծեծկռտուքը։ Դա իսկական խուլիգան է, պատկերացնո՞ւմ եք, սրճարանում զբոսաշրջիկներ կային, այլ տեղերից եկած մարդիկ։ Ոստիկանները, պարեկները չէին կարող կարգի հրավիրել։ Վարչապետը չի տեսնու՞մ, թե իր կողք բոլորը ինչ խուլիգաններ են»,- մեզ հետ զրույցում ասում է ականատեսը։
Նշենք, որ վերջին շրջանում ՔՊ-ական բժիշկը հայտնվում է տարբեր սկանդալային պատմությունների մեջ։ Օրերս էլ Գևորգյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։
