Հուլիսի 29-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 29-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.011 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 390.88 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.94 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 427.83։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 419 դրամ է, վաճառքը՝ 423։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.31 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.69 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.40 և վաճառվում 4.50 դրամով։

Share This