Գարիկ Խարլամովը դարձել է Comedy Club-ի կրեատիվ պրոդյուսերը
TNT հեռուստաալիքի հանրահայտ Comedy Club հաղորդաշարի հաղորդավար Գարիկ Խարլամովը նշանակվել է նախագծի կրեատիվ պրոդյուսեր, հայտնում է РБК-ն։
Իր նոր պաշտոնում Խարլամովը պատասխանատու կլինի Comedy Club-ի թողարկումների ստեղծագործական պատրաստման համար, ներառյալ սցենարիստների աշխատանքի կազմակերպումը, նյութերի գրման մոնիտորինգը և ընթացիկ թեմաների բացահայտումը:
Ինքը՝ Գարիկը, նշել է, որ նոր պարտականությունները «բոնուս» են լինելու շոուի ռեզիդենտի իր դերին։ «Հեղինակներից և պրոդյուսերներից կազմված լավ համակարգված թիմն աշխատում է շոուի նոր եթերաշրջանի վրա: Մենք ցանկանում ենք ամբողջությամբ վերագործարկել Comedy Club-ը, գտնել նոր տեսք և նոր մոտեցում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ շարունակելու է բեմում հանդես գալ որպես կատակերգու և հաղորդավար։
Comedy Club-ում աշխատում են մի քանի կրեատիվ պրոդյուսերներ։ 2018 թվականից՝ Գարիկ Մարտիրոսյանի հեռանալուց հետո, նախագծում ներգրավված են Ալեքսեյ Պոյմանովը, Սերգեյ Մոխնաչևը, Իլյա Ռոմանկոն և Ալեքսեյ Լյապորովը, որոնք բոլորն էլ աշխատում են ТНТ-ում 2000-ականների սկզբից։ Այժմ նրանք կհամագործակցեն Խարլամովի հետ։
