Գյումրի ԲԿ-ն վերածվել է ռազբորկաների արենայի
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի թիմակիցներին, թիմակիցների մերձավորներին վստահված են կարևոր պաշտոնները, շատ հաճախ «պոլի փետ» լինի, բայց մերը լինի տրամաբանությամբ։
Փաշինյանը բացի իր թիմակիցների համար «կանաչ լույս» վառելուց, ժամանակ առ ժամանակ նաև պատժում է, այդկերպ ցույց տալով, որ իր իշխանության օրոք անպատժելիներ ու արտոնյալներ չկան։
AmbionNews-ի տեղեկություններով`Փաշինյանի հաջորդ «զոհը» գյումրեցի ՔՊ-ական բժիշկ Կարեն Գևորգյանն է, ով մասնագիտությամբ վնասվածքաբան է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ վերնախավը սևեռվել Շիրակի մարզի, Գյումրի ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ Կարեն Գևորգյանի վրա, ով վայելում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հովանավորչությունը։ Պատահական չէ, որ 2023 թ. մայիսին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի ձեռամբ և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի «քավորությամբ» կարգվեց Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար, կարճ ժամանակ անց արդեն տնօրեն։
Գևորգյանի կառավարման ընթացքում ինչպես նախկին բուժաշխատողներն են նշում հիմնովին ավերվեց բուժհիմնարկը։Տնօրենը բիզնեսով էր զբաղված։ Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը այժմ միացել է Գյումրի ԲԿ-ին, սակայն ՔՊ-ական Կարեն Գևորգյան անգործ չմնաց, հիմա փոխտնօրեն է աշխատում։
AmbionNews-ին հասել են տեղեկություններ, որ Կարեն Գեւորգյանից ազատվելու համար ՔՊ-ական վերնախավը լծվել է ռազբորկաների կկազմակերպմանը։
Հերթական «ռազբորկան» տեղի է ունեցել օրերս, ժողովներից մեկի ժամանակ։
AmbionNews-ի աղբյուրը պատմում է.
«Կարեն Գևորգյանն ու մի քանի բժիշկ ռազբորկա են արել, ընդհուպ ոստիկաններ են եկել, բայց ծածկադմփոց արվեց, ինչպես ամեն ինչն է էս հիվանդանոցում ծածկադմփոց արվում։ Հիվանդանոցը բարդակ է, որ չես ասի ոչ մի բառով։ Իսահակյան Արմենը ամեն գնով ուզում է ազատել Կարեն Գևորգյանին, որ խցկի իր անգրագետ ազգականներին, դե հո պտի անգործ չմնան»,-ասում է մեր զրուցակիցը։
