Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում մարդատոր ինքնաթիռ է կործանվել

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ կործանվել է Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին «Kathmandupost»-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Նեպալի կենտրոնական Պոխարա քաղաք ուղևորվող ինքնաթիռում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ին:

Նշվում է, որ վթարի վայրում ոստիկաններն ու հրշեջները փրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

 

Share This